2016 թվականի մայիսի  17 ին ՀՀ Ազգային գրադարանում ՀՌՀ չինարեն լեզվի ու մշակույթի
կենտրոնի դպրոցականների խմբերը մասնակցեցին   "Արևի լեռը " չինական հեքիաթների
ժողովածուի  ներկայացմանը  Հայաստանում ՉԺՀ դեսպանատան, Ազգային գրադարանի  և
ՀՀ ԿԳՆ պետական լեզվի տեսչության հրավերով:  ՀՌՀ չինարենի դասախոս Լյու Սիաոյի
փոքրիկ ուսանողները կատարեցին չինական երգեր Ազգային գրադարանի մեծ դահլիճի
բեմից:  
 
    Ելույթից հետո  ամբիոնից հատուկ շնորհակալական խոսքեր հնչեցին ՀՌՀ չինական
կենտրոնի մասնակցության և տարվող աշխատանքի համար:
Լրագրողների հարցին,  թե լինելով Հայաստանում չինարեն  լեզվի  ու մշակույթի  
զարգացմանը   նպաստող  պիոներներից մեկը , Դուք ինչո՞վ եք կարևորում հենց
հեքիաթների ժողովածուի  թարգմանւթյունը հայերեն, կենտրոնի տնօրեն Նաիրա
Գրիգորյանը լրագրողներին պատասխանեց ,
 
    <<Ողջունում եմ ՉժՀ դեսպանության, պարոն  Երիցյանի  և պարոն Զարգարյանի այս
հիանալի նախաձեռնությունը: Հայ - Ռուսական համալսարանում սկսած 2009 թվականից
պատրաստում ենք  որակյալ չինագետներ , ովքեր հիանալի տիրապետում են ոչ միայն
լեզվին այլ նաև խոր գիտելիքներ ունեն չինական մշակույթի վերաբերյալ:  
       Հեքիաթները մշակույթի կարևոր ու անբաժանելի մասն են կազմում, և այս  ժողովածուն
կարող է նպաստել մշակութային գիտելիքի հարստացմանը: Կարևորում եմ նաև այն, որ
ցանկացած ազգի հեքիաթները պարունակում  են դաստիարակչական էլեմենտներ, առկա է 
մեծ քանակությամբ ինֆորմացիա տվյալ  էթնոսի մասին, իսկ լեզուն ուսումնասիրողի համար
կարևոր է նաև քաջատեղյակ լինել տվյալ լեզուն կիրառող ազգի առանձնահատկությունների
վերաբերյալ: Մինչ գրի առնվելը հեքիաթը հազարավոր անգամ պատմվում է և հղկվում է,
անէական մասերը կորում  են  մնում է միայն  ամենագլխավորը, ինչը դարձնում է հեքիաթը  
մարդկային իմաստության գոհար: Օրինակ Հնդկաստանում և Չինաստանում , որտեղ
գոյությունունի մարդու ներքին հոգեկան աշխարհի հանդեպ մեծ ուշադրության ավանդույթ,
հեքիաթը կիրառվում է որպես հոգեթերապեվտիկ միջոց, ինչը մեր օրերում բավականին
ակտուալ է: >>
 
    Նման միջոցառումներն ավելի պարզ են ցույց տալիս, որ դառնալով  չինական մշակույթի 
հավատարիմ երկրպագու դուք կարող եք փորձ կատարել վերանայել  ձեր ներքին
փիլիսոփայությունը և փոփոխել կյանքի նկատմամբ վերաբերմունքը: